Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Հայերը պիտի կառուցեն Հայաստանը, ոչ թե սպասեն, որ օտարը դրսից կփրկի իրենց. Փոլ Գոբլ

Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի ուղերձը  ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հավատարմագրման կապակցությամբ բավական ուշագրավ էր: ԱՄՆ նախագահն ասել է, որ 2015 թվականին ամերիկյան ներդրումները Հայաստանում պատմական մակարդակի են հասել, և դա միայն սկիզբն է:

Սա, իհարկե, խոստումնալից հայտարարություն է Հայաստանի տնտեսության համար: Այդ հայտարարությանը 2015 թ. ամփոփիչ ասուլիսին  «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ասելով, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, դրա դրույթների համաձայն ստեղծված Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդը հեռանկարներ են բացում ներդրումների համար, և Հայաստանը տրամադրված է խորացնել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը:

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, սակայն, կարծում է, որ այստեղ շատ բան կախված է ամերիկյան մասնավոր ընկերություններից, ոչ թե ԱՄՆ կառավարությունից:

«Եթե այս ընկերություններն ուզենան, կարող են ավելի շատ ներդրումներ անել Հայաստանում, եթե ոչ՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, նախկինում ԱՄՆ պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերով փորձագետ Փոլ Գոբլը: Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ հարկ համարեց շեշտել՝ հայերն իրե՛նք պիտի կառուցեն Հայաստանը, ոչ թե սպասեն, որ դրսից ինչ-որ մեկը կփրկի իրենց:

Հեղինակավոր փորձագետը խոսեց նաև ԱՄՆ-Ադրբեջան և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում Իրանի հնարավոր ներգրավման մասին:

– Պարոն Գոբլ, ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայաստանում ամերիկյան ներդրումների վերաբերյալ: Այս տեսանկյունից Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ 2016-ի համար:

– Միացյալ Նահանգների կառավարությունը շատ քիչ լծակներ ունի արտասահմանում ներդրումներ անող ամերիկյան ընկերությունների վրա: Եթե այս ընկերությունները ուզենան, կարող են փող սարքել Հայաստանում, կարող են ավելի շատ ներդրումներ անել: Եթե ոչ՝ ոչ: Վերջիվերջո, հայե՛րը պիտի կառուցեն Հայաստանը, ոչ թե սպասեն, որ օտարը դրսից կփրկի իրենց:

– Իսկ ավելի լայն համատեքստում, եթե հաշվի առնենք Ամերիկայի վերջին ակտիվությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի ոչ այնքան լավ հարաբերությունները, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը մեծացել է մեր տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի հանդեպ:

– Իմ կարծիքով՝ այս պարագայում «զրոյական ելքով խաղ» չկա, այսինքն՝ եթե Միացյալ Նահանգների վերաբերմունքը մի երկրի նկատմամբ բացասական է, դա չի նշանակում, որ վերաբերմունքը մյուսի նկատմամբ անպայման պիտի դրական լինի: Կարծում եմ՝ Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին նայում է առանձին-առանձին՝ կապված բազմաթիվ խնդիրների հետ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե Վաշինգտոնի և այս երկու երկրներից մեկի հետ հարաբերությունները վատանում են, մյուսը հնարավորություն է ստանում ընդլայնել իր ազդեցությունը:

Ըստ իս՝ չպետք է գերագնահատել Ղարաբաղյան խնդրի և ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների միջև կապը: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ լուծվի Ղարաբաղյան հիմնախնդիրը, բայց այդպես է եղել վերջին 25 տարիներին: Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի հասնել դրան, թեև կասկածում եմ, որ այսօր մոտ ենք խնդրի լուծմանը:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանի ներքին գործընթացների՝ գնաճի դեմ սոցիալական բողոքի ակցիաների մասին: Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության և Ղարաբաղյան հակամարտության գոտու վրա:

– Իրավիճակը Ադրբեջանում մտահոգիչ է: Նավթի գների անկումը և տարադրամի արժեզրկումը շատ լուրջ և բացասական ազդեցություն է ունեցել երկրի վիճակի վրա: Իմ կարծիքով՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է օգտագործի այս իրավիճակը բարեփոխումներ կատարելու և հասարակության հետ ավելի բաց դառնալու համար, ոչ թե այրի կամուրջները և ավելի փակ դառնա:

– Միջազգային մեկուսացումից դուրս գալուց հետո Իրանն ի՞նչ ակտիվություն ցույց կտա մեր տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և էներգետիկ իմաստով: Թեհրանը հայտարարել է, որ կարող է միջնորդ դառնալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Կարծում եք՝ Իրանն ուզում է միանալ Մինսկի խմբի գործընթացի՞ն, թե՞ այլ ձևաչափ կառաջարկի:

– Իրանը աստիճանաբար ավելի է ակտիվանալու: Չեմ կարծում, որ Իրանը դառնա Մինսկի խմբի անդամ, բայց կարծում եմ՝ նա ճնշում կգործադրի իր տեղը հակամարտության կարգավորման մեջ ունենալու համար, և դա կարող է ի վերջո հանգեցնել ԵԱՀԿ-ի այս մարմինը մեկ ուրիշով փոխարինելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում