Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Հին ՀՀԿ-ն ուզում է ներկայանալ նոր դեմքով

ՀՀԿ ղեկավարությունը ցանկանում է կուսակցության վերնախավում հեղափոխական սերնդափոխություն իրականացնել, և 2017թ. խորհրդարանական ընտրություններին ներկայանալ նոր և ավելի երիտասարդ դեմքով: Հատկապես գործարար թևին զգուշացվել է, որ իրենք նոր խորհրդարանում չեն լինելու, և որպեսզի իրենց «քցված» չզգան, առաջարկվել է իրենց համար փոխարինողներ գտնել, որոնք կլինեն քիչ թե շատ կիրթ և քաղաքականապես ավելի գրագետ:

Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը ցանկություն ուներ խորհրդարան չբերել գործարարների, որոնք իրենց միակ պարտքն են համարում խմբակցության ղեկավարի ազդանշանով սեղմել կողմ կամ դեմ կոճակները, բայց բացարձակ անտարբեր են խորհրդարանում քննարկվող հարցերի նկատմամաբ, և չեն կարող որևէ կապակցված միտք արտահայտել դրանց վերաբերյալ: Բայց այն ժամանակ իշխանությունը չցանկացավ նեղացնել գործարարներին, որովհետև խորհրդարանական ընտրություններից ընդամենը 7-8 ամիս հետո տեղի էին ունենալու նախագահական ընտրություններ, և այդ մարդիկ իրենց «քցված» զգալով կարող էին պասիվություն դրսևորել նախագահական ընտրությունների ժամանակ:

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, նոր Սահմանադրությամբ այլևս նախագահական ընտրություններ չեն լինելու, և հետևաբար խնդիր չկա մտածելու, թե ինչպիսին կլինի գործարարների դիրքորոշումն ընտրություններից հետո: Իշխանությունը հիմա էլ ունի այդ մարդկանց աջակցության կարիքը տեղերում, և նրանց ասված է, որ իրենց «քցելու» խնդիր դրված չէ: Ուղղակի խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են զբաղվել օրենսդրական աշխատանքով, որոնք ունեն կրթություն և քննարկվող հարցերի վերաբերյալ կարող են սեփական կարծիք արտահայտել ու պաշտպանել իշխանության դիրքորոշումը: Գործարար պատգամավորներին ասվել է, որ եթե իրենք իրենց շրջապատում ունեն այդպիսի մարդիկ, որոնց կարող են գործուղել խորհրդարան, ապա իշխանությունը պատրաստ է քննարկել նաև նրանց թեկնածությունը:

Մեր տեղեկություններ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների մեծամասնությունը դժվարությամբ, բայց կամաց-կամաց սկսում են համակերպվել այդ գաղափարի հետ: Կան այնպիսինները, որոնք ասում են, որ նույն բանն իրենց ասվում էր 2012թ. ընտրություններից առաջ, բայց հետո որոշումը փոխվեց, և հիմա էլ չի բացառվում, որ հնարավոր լինի մտնել ցուցակ: Բայց մյուս մասը ասում է, որ իրենք ևս հոգնել են պարտադրանքով խորհրդարան ներկայանալուց, զզվում են, երբ ամեն քվեարկությունից առաջ իրենց զանգում և պարտադրում են ներկա գտնվել նիստերի դահլիճում, կամ այդ քվեարկություններից չբացակայելու համար ստիպված են լինում հրաժարվել արտասահմանյան ուղևորություններից: Նրանք ասում են, որ եթե իշխանությունն իրենց փոխարեն խորհրդարան անցկացնի իրենց տղաներին, կամ այլ ազգականների, ապա իրենք դեմ չեն լինի այդ տարբերակին:

Մեր տեղեկություններով՝ առաջինը պատգամավորական մանդատից հոգուտ եղբորորդու հրաժարվելու պատրաստակամություն է հայտնել Սամվել Ալեքսանյանը: Ասում են, Ալեքսանյանի եղբորորդին Բրիտանիայում է կրթություն ստացել, և պատգամավորի ավելի լավ թեկնածու է, քան ինքը Ալեքսանյանը:

Մյուս պատգամավորներն իրենց շրջապատում փնտրում են կրթություն ստացած մարդկանց, որովհետև իշխանությունը պահանջել է, որ թեկնածուն ոչ միայն երիտասարդ, այլ նաև որոշակի կրթական և մասնագիտական ցենզ ունենա: Խորհրդարանից դուրս մնացած պատգամավորներին խոստացել են չնեղացնել նաև այն դեպքում, եթե նրանց թեկնածուն պատգամավոր չդառնա: Այդ դեպքում նրանք կամ նրանց ներկայացուցիչներն աշխատանք կստանան գործադիրում: Իշխանությունն ուզում է արմատապես փոխել նոր խորհրդարանի կազմը, բայց ուզում է, որ դա լինի հնարավորինս անցնցում, և առանց լուրջ դիմադրության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում