Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն: Այդ մասին հայտնում է calciomercatoweb-ը:
Նշվում է, որ մասնագետն ընդունել է լոնդոնցիների առաջարկն ու 4-ամյա պայմանագիր կկնքի տարեկան 5.3 ֆունտ աշխատավարձով:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում «Չելսի»-ն գլխավորել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, ում պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: