«Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն առաջիկա օրերին նոր պայմանագիր կստորագրի անգլիական ակումբի հետ:
Goal-ի տեղեկությունների համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը մինչև 2020 թվականը ժամկետ կունենա: Ագուերոյի՝ 2014 թվականի օգոստոսին ստորագրված գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ի կազմում Ագուերոն հանդես է գալիս 2011 թվականից, անցկացրել է 189 հանդիպում և 125 գոլի հեղինակ է դարձել: