ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Շանհայ Շենհուա»-ում:
Le Parisien-ի տեղեկությունների համաձայն՝ չինական ակումբի ղեկավարությունը մտադիր է փարիզյան ակումբի ևս մեկ ֆուտբոլիստի իրավունքներ գնել՝ մինչև Ասիայի տրանսֆերային պատուհանի ավարտը:
Էզեկիլ Լավեսիից հետո կարող է Չինաստան մեկնել նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերջերս է նոր պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ: Զլատանի նոր պայմանագրով վերանայվել է նրա աշխատավարձի չափը, ժամկետը, սակայն մնացել է անփոփոխ:
Հայտնի է, որ «Շանհայ Շենհուա»-ն ավելի բարձր տարեկան աշխատավարձ է առաջարկում Զլատանին: Այն կարող է գերազանցել 18 մլն եվրոն: