Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Դիլիջանի ներկա քաղաքապետը «հնարավոր չի համարում» սեփական պարտությունը նախկին քաղաքապետին

Փետրվարի 14-ին Դիլիջանի քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն ներկա քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ու նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը: Արմեն Սանթրոսյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Դեռ կոալիցիա չկազմած՝ ՀՅԴ-ի Դիլիջանի կառույցը քաղաքական որոշում է կայացրել, որ սատարելու է Սանթրոսյանի թեկնածությունը: Վերջինս Դիլիջանի քաղաքապետն է 2005 թվականից:

Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանին սատարելու մասին դեռ ոչ մի քաղաքական որոշում չի եղել: Նա նախկինում հանրապետական է եղել, սակայն 2012-ին լքել է ՀՀԿ-ի շարքերն ու միացել ԲՀԿ-ին: Այժմ էլ անկուսակցական է:

Ընդհանուր առմամբ, մեզ հետ զրույցում դիլիջանցիներն ասացին, որ քաղաքում այս տարիների ընթացքում էական բան չի փոխվել ու իրենք անտարբեր են քաղաքապետի ընտրության հանդեպ, սակայն ավագանիները, որոնք իրենց նախկինում չէին էլ բարևում, այժմ ոչ միայն բարևում, այլև խնդրում են ձայն տալ:

«Առաջին լրատվական»-ը այս քռթիվ մի քանի հարց ուղղեց Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին:

– Պարոն Սանթրոսյան, արդեն 10 տարուց ավելի քաղաքապետ եք, ինչո՞ւ եք ուզում կրկին վերընտրվել, դիլիջանցիներն ասում են, որ քաղաքում էական բան չի փոխվել:

– Ես առաջադրվել եմ Հանրապետականի կողմից: Մենք ունենք դեռևս շատ կիսատ աշխատանքներ, որ պետք է հասցնենք ավարտին: Իսկ ինչ մնում է, որ դիլիջանցիները դժգոհում են, ես 100 տոկոսով չեմ ընտրվել, 70 տոկոսով եմ ընտրվել, երևի թե 30 տոկոսի հետ եք դուք առիթ ունեցել խոսելու: Եթե 10 տարի առաջ եղել եք Դիլիջանում ու հիմա գաք տեսնեք, կտեսնեք, թե ինչքան փոփոխություն կա: Շատ խոշոր ծրագրեր ենք արել քաղաքում, շատ խոշոր:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ընտրություններում չընտրվեք:

– Չէ՛: Հնարավոր եթե համարեի, ես իմ թեկնածությունը չէի դնի:

– Ասել է թե՝ համոզված եք, որ Դուք եք անցնելու, քանի որ ՀՀԿ-ն է Ձեզ սատարում:

– Ոչ միայն: Նաև կատարած աշխատանքների և ժողովրդի հետ ամենօրյա շփման, ամենօրյա հոգսերով աշխատելու արդյունքում:

– Որոշ դիլիջանցիներ ասում են, որ Ձեր մրցակցի՝ նախկին քաղաքապետի աշխատանքից ավելի գոհ են, եթե այնուամենայնիվ այս անգամ դիլիջանցիները նրան ընտրեն, պատրաստվո՞ւմ եք զիջել, թե՞ ամեն գնով ընտրվելու եք՝ լցոնումներ և այլն, ինչպես սովորաբար ՀՀԿ-ն է անում:

– Դիլիջան քաղաքում որևիցե անգամ ընտրախախտում չի եղել: Իսկ ինչ վերաբերում է լցոնումներին, սա նաև ավագանու ընտրություն է, 32 թեկնածու կա, և բոլորն էլ ունենալու են իրենց վստահված անձինք: Եթե որևէ մի հանձնաժողովի անդամ կմտածի, որ այդքան վստահված անձի ու դիտորդների ներկայությամբ կարող է նման բան անել, չեմ կարծում:

– Ուզում եք ասել՝ ՀՀԿ-ն այս անգամ չի՞ դիմի իրեն հայտնի մեթոդներին:

– ՀՀԿ-ն ոչ մի անգամ որևիցե մեթոդի չի դիմել:

– Այնուամենայնիվ, եթե Ձեր մրցակիցը հաղթի, Դուք կշնորհավորե՞ք նրան:

– Իհարկե: Արժանի մրցակից եմ համարում՝ անկախ նրանից, որ արդեն 4-րդ անգամ ենք պայքարում իրար դեմ:

– Դիլիջանցիները նաև ասում են, որ Դիլիջանն այսօր գրեթե «մեռած քաղաք» է, հնարավոր չէ համեմատել Ծաղկաձորի հետ:

– Ես էդպես չէի ասի: Ծաղկաձորն ավելի շատ ձմեռային կուրորտ է, իսկ մնացած սեզոններին Դիլիջանում մենք հասել ենք նրան, որ տարեկան 300 հազարին մոտ հանգստացողներ ու տուրիստներ ենք ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում