Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն ուսի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Գրանադա»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է «արքայական ակումբ»-ի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ Մարսելոն կարող է բաց թողնել երեք շաբաթ: Ավելի ստույգ տեղեկություն կստացվի պաշտպանի՝ բժշկական հետազոտություն անցնելուց հետո:
Ամենայն հավանականությամբ, Մարսելոն ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ հանդիպումը, որը կայանալու է Հռոմում փետրվարի 17-ին: