«Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան նշել է, թե որքան կարևոր է թիմի համար «Լևանտե»-ի դ հետ արտագնա խաղում տարած հաղթանակը: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ կատալոնական ակումբը ճիշտ ուղղությամբ է ընթանում:
«Խաղը շատ խիտ էր, և մենք բազմաթիվ գոլեր խփելու հնարավորություն ունեինք: Սակայն «Լևանտե»-ն հիանալի էր խաղում: Բարդ խաղում «Բարսելոնա»-ն անհրաժեշտ 3 միավոր վաստակեց: Կատալոնական ակումբն ամեն անգամ ավելի մեծ դժվարությամբ է արտագնա հաղթանակներ տանում:
Կարևոր է, որ մենք 28 խաղերից բաղկացած հաղթանակների շղթա ունենք: Պետք է այդպես շարունակենք: Յուրաքանչյուր հանդիպում կարևոր է մեզ համար: Պետք է շարունակենք հաղթել»,- AS-ը մեջբերում է Ալբայի խոսքերը: