Թուրինի «Յուվենթուս»-ի նախագահ և մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան հերքել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխության մասին լուրերն ու հայտարարել, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել մասնագետի ծառայություններից:
«Բոլորը գիտեն, որ ներկայումս «Յուվենտուս»-ը չի պատրաստվում հրաժարվել թիմի գլխավոր մարզչի ծառայություններից: Ես նախկինի պես հավատում եմ, որ Ալեգրին բարձր է գնահատում մեր վստահությունը, որով շրջապատված է «Յուվենտուս»-ում:
Կասկած անգամ չունեմ, որ Մասիմիլիանոն պատրաստվում է հեռանալ թուրինյան ակումբից»,-Premium Sport-ը մեջբերում է Մարոտայի խոսքերը: