Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Արման Թաթոյանը նշանակվելու է ՄԻՊ՝ Սահմանադրության երկու դրույթի կոպիտ խախտումով. իրավապաշտպաններ

Իրավապաշտպանները միանշանակ չեն ընդունում իշխանության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուին՝ Արման Թաթոյանին, որը մինչ այս պահը արդարադատության նախարարի տեղակալն է և կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ առաջադրելով Արման Թաթոյանի թեկնածությունը, իշխանությունը երկու կոպիտ սխալ է թույլ տալիս։ Նախ ոտնահարում է իր իսկ ջանքերով ընդունված սահմանադրության համապատասխան դրույթը, ապա նաև այն, որ օմբուդսմենի թեկնածուի հարցը պետք է քննարկեր և առաջադրեր ԱԺ Մարդու իրավունքների, այլ ոչ թե պետաիրավական հանձնաժողովը։

Բացի այդ, իրավապաշտպանի դիտարկմամբ, եթե ուսումնասիրելու լինենք աշխարհի փորձը, ապա ոչ մի երկրում չենք հանդիպի, որ ՄԻՊ նշանակվի մի անձ, որը երբևէ կառավարության մաս է կազմել, կամ շփումների մեջ է եղել իշխանությունների հետ։

Արդարադատության փոխնախարարի թեկնածության առաջադրումը, ըստ Ժաննա Ալեքսանյանի էլ, գալիս է ապացուցելու, որ իշխանությանը պետք չէ անկախ, ինքնուրույն օմբուդսմեն, որը կարող է բարձրաձայնել տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին, իշխանությունների քիմքին ոչ հաճելի զեկույցներ հրապարակել։

Իրավապաշտպանները համոզված փաստում են՝ իշխանության կողմից Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքը, նման թեկնածուն կարող է Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության նվազման պատճառ դառնալ, որը նոր մարտահրավեր կարող է լինել։ Մինչդեռ, այսօր Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի օմբուդսմեն, որը չի վախենա հայատարարել, որ երկրում քաղբանտարկյալներ կան, որը չի հապաղի գնալ ՔԿՀ և արձանագրել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ իրականացվող բռնությունները և բարձրաձայնել ոստիկանական ապօրինությունների մասին։

Նշենք, որ բացի Արման Թաթոյանից, օմբուդսմենի պաշտոնի համար պայքարելու են նաև Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ի թեկնածու Մակար Եղիազարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում