Ճապոնիան միջազգային հանրությանը կոչ է անում կոշտ միջոցառումներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ՝ կապված վերջերս բալիստիկ հրթիռի արձակման հետ, և այդ հարցում ակնկալում է Չինաստանի աջակցությունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Շուտափույթ կերպով կոշտ պատժամիջոցների ընդունման անհրաժեշտությունն արդեն ավելի է մեծացել»,- ասել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան: Նրա խոսքով՝ այդ առումով պահանջվում է շահագրգիռ երկրների առավել սերտ փոխգործակցություն:
Իր հերթին Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին նշել է, որ միջազգային հանրությունը արագ արձագանքել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակմանը՝ հավելելով, որ Չինաստանը ևս պետք է պատասխանի այդ կերպ: