Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ գործակցությունից ակնկալիք ունի, իսկ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար կծառայի որպես ջոկեր

Իշխող Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության միջև կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Առաջիկայում հայտնի կդառնա, թե կոալիցիա կազմելու դիմաց քանի նախարարի և քանի մարզպետի պորտֆել կստանա Դաշնակցությունը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ Դաշնակցությանն այս գործակցությունը պետք է ընտրությունների և մյուս հնգամյակի համար։ Իսկ թե ինչու է կոալիցիան պետք Հանրապետական կուսակցությանը՝ Քոչարյանը մի քանի գործոն է մատնանշում։

Մամուլը վերջին շրջանում գրում էր նաև, թե նախքան 2017 թվականի ընտրությունները Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կարող է կազմել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Երեկ, սակայն, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց որ իրենց օրակարգում կոալիցիա կազմելու թեման փակված է։

Կարեն Քոչարյանն ընդգծում է՝ ԲՀԿ-ի ազդեցությունը սփյուռքի վրա զրոյական է, իսկ արտաքին գործոններում փետրվարի 12-ից հետո կուսակցության ազդեցությունը վերացել է, նա արտաքին որևէ լծակ չունի:

Այսօրվա դրությամբ, ըստ քաղտեխնոլոգի, չկա որևէ կուսակցություն, որը 2017 թվականին կարող է հատել 5 տոկոսի սահմանը՝ բացառությամբ ՀՀԿ-ի, որը կհատի այդ սահմանն իր ռեսուրսի հաշվին։

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանն իր հերթին նշում է, որ իշխող կուսակցությունը կոալիցիա հրավիրելուց առաջ հստակ հաշվարկ է կատարել՝ պորտֆելներ զիջելու դիմաց ինքն ինչ է շահելու։ Հաշվարկներ կատարելուց հետո որոշել է նաև, թե կոնկրետ որ կուսակցությանն առաջակել՝ ՀՅԴ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին:

Վերջին 8 տարվա ընթացքում հանրապետականները ստիպված էին մղել պաշտպանական մարտեր՝ վախենալով, որ ընդդիմությունը ժողովրդական ընդվզումով կարող է իշխանություն վերցնել, հարկադրված էին զգուշանալ հնարավոր ներիշխանական դավերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում