Kohn Pedersen Fox Associates և Leslie E. Robertson Associates ընկերությունները մինչև 2045 թվականը մտադիր են Տոկիոյում կառուցել 1.7 կմ բարձրությամբ բնակելի շենք՝ հայտնում է The Independent-ը։
Ճապոնական երկնաքերը կունենա կրկնակի մեծ բարձրություն, քան Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակը, որը ներկայում կրում է աշխարհի ամենաբարձր շինության տիտղոսը։
Sky Mile («Երկնային մղոն») անվանումով երկնաքերը կարող է տեղավորել 55 հազար բնակչի և կդառնա «ապագայի քաղաքի» մաս՝ տեղակայված Տոկիոյի ծոցում արհեստական կղզիների շղթայի վրա։
Բնակարաններից բացի՝ աշտարակում կտեղակայվեն առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ և պոլիկլինիկաներ։