Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երիտասարդ էներգիայի գողությունը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս հայտարարել էր, որ Եվրամիության ծրագրերն ուղղված են Հայաստանի երիտասարդությանը երկրում պահելուն, որպեսզի երիտասարդ մարդիկ չարտագաղթեն, այլ գտնեն Հայաստանում մնալու, աշխատելու, ստեղծելու, իրենց ծրագրերը Հայաստանի հետ կապելու խթաններ, միջոցներ, հեռանկարներ:

Երիտասարդությունը Հայաստանի անգնահատելի ներուժն է, և մենք դրանում առիթ ունեցանք համոզվելու 2015 թվականի երկու-երեք իրադարձությունների ընթացքում: Քանյե Ուեսթի խելահեղ համերգը Կարապի լճում, SOAD էլ ավելի խելացնոր համերգը Հանրապետության հրապարակում՝ հորդառատ անձրևի տակ, «Էլեկտրիկ Երևանը» ոստիկանության ջրի շիթերի տակ: Այս իրադարձությունները 2015 թվականի վառ տպավորություններն էին, որոնց շնորհիվ թեկուզ կարճ ժամանակով, սակայն մեկտեղվեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության, Հայաստանի ապագայի էներգիան: Ու ամենահատկանշականն այն էր, որ այդ էներգիան մեկտեղվել էր արտակուսակցական, քաղաքական խմբավորումների լոզունգներից զերծ ֆորմատներում:

Կարևորը այստեղ այն է, որ դա կոնյունկտուրային էներգիա չէր, որ գեներացվում է կուսակցական փորձառու խողովակների միջոցով: Այստեղ խնդիրը ամենևին կուսակցություններին ու երիտասարդությանը հակադրելը չէ: Պարզապես շատ կարևոր է, որ Հայաստանում դրսևորվում է երիտասարդության վերկուսակցական ներուժը: Եվ այս տեսանկյունից մենք տեսանք, թե ինչ հարստություն ունի Հայաստանը: Սակայն չկան այդ հարստության գեներացմանն ուղղված գաղափարներ, ներդրումներ, որոնք կնպաստեն այդ էներգիայի բազմապատկմանը, կնպաստեն այդ էներգիան «արտադրական» էներգիայի վերածելուն:

Իհարկե, այս դեֆիցիտը բացարձակ չէ, կան անհատներ, որոնք այս ուղղությամբ կատարում են զգալի գործեր: Սակայն ժամանակն է հասկանալ ու գիտակցել, որ Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բեռն այնպիսին է, որ այդ խնդիրը պահանջում է պետական համակարգված քաղաքականություն, և անհատներն ի զորու չեն ապահովել մարտահրավերներին համարժեք խորություն ու ծավալ, անհատները պարզապես չունեն այն անհրաժեշտը, որ ունի պետությունը: Ուղղակի չեն էլ կարող ունենալ, որքան էլ հզոր ու նվիրյալ լինեն այդ անհատները, քանի որ երիտասարդության էներգիայի գեներացումը վերկուսակցական, սակայն քաղաքական խնդիր է:

Քաղաքական խնդիր է այն իմաստով, որ երիտասարդության էներգիայի բազմապատկումը պահանջում է քաղաքական մի շարք որոշումներ՝ կապված երկրում առկա հանրային միջոցների բաշխման օպտիմալացման հետ: Հայաստանում տարեկան մսխվում են հարյուրավոր միլիոններ, միլիարդ դրամներ: Այդ ամենը կարող էր ուղղվել երիտասարդության ներուժի տարաբնույթ գեներացիոն ծրագրերի, նախաձեռնությունների: Չինովնիկների հետույքի հարմարավետությունը սպասարկելու փոխարեն, այդ միջոցները կարող էին և պետք է ուղղվեն երիտասարդ գլուխները սպասարկելուն, երիտասարդ միտքը խթանելուն, համարձակությունը, ռիսկերը ֆինանսավորելուն: Ավելին՝ երիտասարդությունն, ըստ էության, այն շերտն է, որը իր վրա կարող է վերցնել պետականության մի շարք ռիսկեր՝ փոխարենը պետականությանը թողնելով դրաց էֆեկտը:

Իսկ ի՞նչ արեց հայկական պետականությունը երիտասարդական այն ներուժը, որի կուտակումներին ականատես եղանք անցնող տարվա ընթացքում: Պետականությունը այդ ներուժն օգտագործեց բացառապես սեփական քարոզչական նպատակների համար, այն էլ մասամբ՝ երբ և որ մասը որ հարկ և անհրաժեշտ էր: Էներգիայի կուտակումներից ոչ մի այլ հետևություն, ոչ մի այլ եզրահանգում, թեկուզ այդ կարճաժամկետ գեներացիոն ցիկլերը պահելու ոչ մի այլ նախաձեռնություն:

Հայաստանի իշխող համակարգին, ի տարբերություն Եվրամիության գործընկերների, Հայաստանում անհրաժեշտ է երիտասարդության այն հատվածը, որը եթե նախաձեռնող է, ապա միմիայն իշխանությանը ստորաքարշորեն ծառայելու, իր անհատականության և արժանապատվության գնով իշխանությանը հաճոյանալու և դրա դիմաց սեփական կարիերան դասավորելու հարցում: Այսինքն՝ երիտասարդություն, որն իր ապագան տեսնում է ոչ թե հանրային բարիք ստեղծելու, այլ հանրային բարիքը յուրացնելու փիլիսոփայության մեջ: Հայաստանի իշխող համակարգին հետաքրքիր է այդ երիտասարդությունը, որը չունի սեփական ես, որը չունի անձնական կարծիք: Այդ երիտասարդությունն անվտանգ իշխանության գրավականն է՝ պետության համար վտանգավոր հետևանքներով:

Հայաստանում, փաստորեն, իշխանական ամենաբարձր մակարդակներով գողացվում է ոչ միայն էլեկտրական, այլ նաև երիտասարդական էներգիան: Եվ սա, թերևս, ամենամեծ գողությունն է, որ կատարվում է Հայաստանից, Հայաստանի ապագայից: Մյուս կողմից՝ այս իրողությունը մարտահրավեր է հենց նույն երիտասարդության համար, այն երիտասարդության, որը գտնում է ինքնադրսևորման կարճաժամկետ բանաձևերը: Այդ երիտասարդության առաջ ներկայումս առավել երկարաժամկետ բանաձևերի խնդիրն է, որոնցից կախված է պետության ապագան ու անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում