Թեհրանում այսօր կսկսվեն ԵՄ-ի և Իրանի միջև համագործակցության հարցերով երկօրյա բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության՝ Ամերիկայի և Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Եվրոպական պատվիրակությունը՝ Արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի գլխավորությամբ, կժամանի Թեհրան՝ վարելու համագործակցության մասին բանակցություններ:
Ռավանչին նշել է, որ Թեհրանում և Բրյուսելում ծրագրվում է նման բանակցություններ անցկացնել կես տարին մեկ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է առաջին հերթին քննարկել Իրանի և Եվրոպայի միջև երկկողմ հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, առևտուրը, բանկային գործը և ֆինանսները: