Աֆղանստանի ոստիկանության աշխատակիցները հաջող գործողության արդյունքում ազատել են 80 մարդու, ովքեր առևանգվել էին «Թալիբանի» գրոհայինների կողմից երկրի հյուսիսարևմտյան Ֆարյաբ նահանգում։ Այս մասին հայտնում է Khaama Press-ը։
Նշվում է, որ գրոհայինները կիրակի կանգնեցրել էին խաղաղ բնակիչների տեղափոխող երկու ավտոբուս և առևանգել ավտոբուսներում եղած բոլոր մարդկանց։
Ոստիկանները սկսել էին նրանց որոնման ու ազատման գործողություն։ Մի քանի ժամ անց այն հաջող ավարտ է ունեցել։ Այնուհանդերձ, նրանց տվյալներով՝ թալիբների մոտ դեռևս երկու պատանդ է մնում։