Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի Instagram սոցիալական ցանցի էջում հայտնվել է լուսանկար, որում նա պատկերված է ձեռքին ավտոմատով:
Լուսանկարն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ. «Ով չի հասկացել, կհասկանա»:
Ավելի վաղ Կադիրովի էջում հրապարակվել էր Միխայիլ Կասյանովի լուսանկարը, որում ՊԱՌՆԱՍ կուսակցության նախագահը պատկերված էր դիպուկահարի թիրախի տակ: Լուսանկարը բուռն քննադատության էր ենթարկվել ընդդիմության և իրավապաշտպանների կողմից: Արդյունքում սոցիալական ցանցի ադմինիստրացիան ջնջել էր այն: