Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հանրության առջև հայտնվել է նոր դերով. անցյալ տարվա վերջում նա իր հովանու տակ է վերցրել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը` փոխարինելով արքայազն Ֆիլիպին, հայտնում է 7days.ru-ն:
Ռազմաօդային ուժերում նշել են 75-ամյակը: Այդ կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ժամերգություն, որին և հաճախել է Քեմբրիջի դքսուհին:
Alexander McQueen վերարկուով Քեյթը անթերի տեսք է ունեցել, և, դատելով ամենից, նրա այդ կերպարը դեռ երկար կքննարկեն ու կկրկնօրինակեն ամբողջ աշխարհի գեղեցկուհիները: