Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հղել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հասցեին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Լևանտե»-ի կիսապաշտպան Խոսե Մորալեսը նշել էր, որ Նեյմարի հնարքները կարող են ավարտվել վերջինիս ծանր վնասվածքով:
«Չգիտեմ, թե ինչու են Նեյմարի հասցեին քնադատական խոսքեր հղել: Նրանք պարզապես չեն կարողանում գնահատել վերջինիս տաղանդը: Միայն կույրերը չեն կարող գնահատել նրան:
Նեյմարը պետք է շարունակի խաղալ այնպես, ինչպես ցանկանում է: Մեզ այդ հնարքները հաճույք են պատճառում: Նա չպետք է լսի բոլորի կարծիքները»,- հայտարարել է Էնրիկեն: