Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մայքլ Կերիկը կարծում է, որ իր թիմն ի զորու է նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության տիտղոսը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Հիմա Պրեմիեր լիգայում անցկացվում են բեկումնային հանդիպումներ: Այժմ կարևոր է ամեն հանդիպում և ամեն միավոր: Ցանկանում ենք ճնշում գործացրել ամեն խաղում, որպեսզի կարողանանք քամել յուրաքանչյուր միավոր:
Կարծում եմ, որ մենք կկարողանանք պայքարել մինչև վերջ և հասնել բաղձալի տիտղոսին»,- հայտարարել է Կերիկը: