Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով: Հանդիպման հաշիվը բացեցին «կարմիր սատանաներ»-ը: Գոլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը:
«Ազնվականներ»-ը պատասխանեցին հանդիպման վերջին րոպեներին: Լոնդոնյան ակումբի կազմում աչքի ընկավ Դիեգո Կոստան:
Այսպիսով, այս հանդիպումից հետո «Չելսի»-ն իր ակտիվում գրանցեց 30, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 41 միավոր:
«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:1
0:1 Լինգարդ (66՛), 1:1 Կոստա (90՛)