Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում կայացել է Հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանի հոգեհանստի արարողությունը։ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ միասին արարողությանը մասնակցել են ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։
Սեյրան Օհանյանը նշել է Սիմոնի կատարած սուրբ գործն ու հերոսությունը, առանց որի չի կարող լինել անվտանգ Հայրենիք։ Սփոփանքի խոսքեր ասելուց զատ Սիմոնի ծնողներին հանձնել է ԼՂՀ նախագահի կողմից շնորհած մեդալը։ Նախարարը հանդիպել ու զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ։