Thursday, 18 04 2024
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ

Արտաշատում 26-ամյա տղամարդը ծեծել է քրոջը, խփել է մորը, որ նրանք գազից ու լույսից չօգտվեն

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Սեդրակ Ջաբրիելյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Սեդրակի խնամքին 2 անչափահաս երեխաներ կան:

Գործի քննությամբ հաստատվել է, որ Արտաշատ քաղաքում գտնվող հայրական տան իր բաժնեմասում Սեդրակն ապրել է կնոջ ու երկու երեխաների հետ:

Տան իրենց բաժնեմասն ունեն նաև Սեդրակի մայրը, հայրը, եղբայրն ու քույրերը:

Սեդրակի հետ լարված հարաբերություններ ունենալու պատճառով մայրը դստեր ու նրա երեխայի հետ մի քանի ամիս բնակվել է այլ հասցեում: Սեդրակի մայրը վատառողջ է եղել, բուժվել է հիվանդանոցում:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, Սեդրակի մայրն ու քույրը վերադարձել են ընդհանուր հայրական տուն:

Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Սեդրակը տան կոմունալ հարմարություններից՝ լույսից, գազից օգտվելու պատճառով վիճել է քրոջ ու մոր հետ: Վեճի ժամանակ Սեդրակը, ըստ դատական ակտի, ծեծել է քրոջը՝ ձեռքով հարվածել է նրա ծոծրակին, գցել է գետնին, մի անգամ էլ հարվածել է նրա ձախ ականջին, ինչպես նաև պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ արյունազեղումներ նախաբազկի, ազդրի շրջաններում, քերծվածքներ:

Սեդրակի մայրը փորձել է միջամտել զավակների վիճաբանությանը, բայց Սեդրակը բռունցքով հարվածել է մոր կրծքին: Այդ հարվածի մասով Սեդրակի նկատմամբ քրեական հետապնդում որոշվել է չիրականացնել:

Սեդրակ Ջաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել քրոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Սեդրակն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ գույքային հարցերի հետ կապված՝ իր ու մոր հարաբերությունները խիստ լարված են:

Սեդրակն ընդունել է, որ ինքն արգելել է իր մորն ու քրոջը՝ օգտվել գազօջախից ու լույսից՝ պատճառաբանելով, թե նրանք չեն վճարել իրենց ծախսած գազի ու լույսի համար…

Այդ հարցով իրենց մեջ անընդհատ վեճ ու խոսակցություն է եղել, բայց, ըստ Սեդրակի, ինքը քրոջը չի հարվածել, ծեծի չի ենթարկել, մորը նույնպես չի խփել: Մայրն ու քույրը իրեն զրպարտել են…

Տուժող քույրը հայտնել է, թե ինքը մոր ու անչափահաս որդու հետ ապրել է իրենց խանութ-կրպակի երկրորդ հարկում գտնվող սենյակում, բայց իրենք հաշվառված են հայրական տանը:

Մոր ու եղբոր հարաբերությունները խիստ լարվել են՝ կապված մորը պատկանող գույքը ամբողջությամբ եղբորը տրամադրելու պահանջի հետ: Դեպքից առաջ մի քանի ամիս մայրն իր հետ բնակվել է իր սենյակում: Հետո մայրը հիվանդացել է, քսան օր պառկել է հիվանդանոցում: Երբ դուրս է գրվել, ինքը մոր ու որդու հետ գնացել է հայրական տուն:

Երբ ցանկացել է գազօջախի վրա մոր համար կերակուր տաքացնել, եղբայրը չի թողել, կոմունալ հարմարություններից օգտվելու հարցի հետ կապված՝ վիճել է իր հետ ու ծեծել է… Մայրը փորձել է մեջտեղ ընկնել, բայց եղբայրը բռունցքով խփել է մոր կրծքին…

Սեդրակի մայրը հայտնել է, թե ինքը 2011 թվականին ամուսնալուծվել է ու բնակվել է որդու և նրա ընտանիքի հետ: Ամուսնալուծությունից հետո ինքը դիմել է դատարան՝ իր և ամուսնու համատեղ սեփականությունը բաժանելու հարցով:

Դատարանի վճռով վիճելի տունը բաժանվել է իր, ամուսնու և իրենց չորս երեխաների միջև, յուրաքանչյուրը ստացել է տան մեկ յոթերորդ մասը:

2014 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իր և որդու՝ Սեդրակի հարաբերությունները լարվել են՝ կապված ունեցվածքն ամբողջությամբ իրեն տրամադրելու՝ Սեդրակի պահանջի հետ: Ապրիլի 18-ին Սեդրակը վիճել է իր հետ, ինքը տանից փախել, մի քանի ամիս ապրել է դստեր ու նրա երեխայի հետ՝ իրենց խանութի երկրորդ հարկում գտնվող սենյակում:

Հետո հիվանդացել, պառկել է հիվանդանոցում, իսկ երբ դուրս է գրվել, դստեր հետ վերադարձել է տուն: Բայց որդին վիճել է քրոջ հետ, չի թողել, որ նա գազօջախից ու լույսից օգտվի, ծեծել է նրան, հարվածել է նաև իրեն…

Ընդհանուր իրավասության դատարանը Սեդրակ Ջաբրիելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել է 70 հազար դրամի տուգանքի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում