Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով գալիք մրցաշրջանից կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, ցանկանում է իր նոր ակումբի համար ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսի և Նեյմարի տրանսֆերները:
Ըստ Goal.com-ի` երկու ֆուտբոլիստների տրանսֆերների համար «քաղաքայիններ»-ը կարող են վճարել 150 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է 20, իսկ Նեյմարը` 18 հանդիպում: