Անգլիական «Տոտենհեմ»-ը բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ, տեղեկացնում է Mirror-ը:
23-ամյա դանիացու գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2018 թվականին, իսկ նոր պայմանագրով Էրիկսենն Անգլիայում կմնա մինչև 2021 թվականը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը մասնակցել է 22 հանդիպման, դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: