Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի կարծում, որ թիմի ղեկավարությունը բանակցություններ է վարում Ժոզե Մոուրինյոյի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Վերջին երկու ամիսները շատ դժվար էին իմ և իմ ընտանիքի համար: Հոլանդիայում գիտեն, որ ես բարձր կարծիք ունեմ իմ մասին և չեմ կարող կասկածել իմ ունակությունների վրա:
Գիտեմ նաև, որ իմ հասցեին քննադատական խոսքեր են հնչում: Չեմ կարծում, որ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ:
Ինձ դուր չի գալիս լրատվամիջոցների աշխատանքը: Նրանց կողմից հորինված պատմությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Վան Գալը: