Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Բորնմութ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց «զինագործներ»-ի հաղթանակով: Արսեն Վենգերի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
Այսպիսով, «Արսենալ»-ն այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցեց 48 միավոր և զբաղեցրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
«Բորնմութ»-«Արսենալ»` 0:2
0:1 Չեմբերլեն (23՛), 0:2 Օզիլ (24՛)