Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չգիտի, թե ինչպես կազդի «Մանչեսթեր Սիթի»-ի նորանշանակ մարզչի նշանակման հայտարարությունը «քաղաքայիններ»-ի խաղի վրա, տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ամռանը Մանուել Պելեգրինիին կփոխարինի Խոսեպ Գվարդիոլան:
«Մարզչի նշանակման վաղաժամկետ հայտարարությունը կազդի «Մանչեսթեր Սիթի»-ի վրա: Սակայն հայտնի չէ, թե ինչպիսի ազդեցություն կլինի դա:
Դեպքեր են եղել, որ վաղաժամկետ հայտարարություններից հետո մարզիչները չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները: Դժվար կլինի պատկերացնել, թե ինչ խնդիրներ կունենա Գվարդիոլան Անգլիայում»,- հայտարարել է Վենգերը: