Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բաց կթողնի երեքշաբթի օրը կայանալիք «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է abola.pt-ը:
Հիշեցնենք, որ գերմանացին բաց է թողել «Սանդերլենդ»-ի դեմ (2:2) հանդիպումը կույրաղիքի հեռացման վիրահատության պատճառով:
Կլոպը հիվանդանոցից դուրս է գրվել այսօր, սակայն անվտանգության համար նա չի մասնակցի «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպմանը: Թիմին կղեկավարի Կլոպրի մարզչական շտաբը: