ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեմ է հանդես եկել ԿԺԴ-ի կողմից հրթիռի արձակմանը՝ հայտնում է gazeta.ru-ն:
«Ես անկասկած քննադատում եմ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ տեխնոլոգիաների կիրառմամբ հրթիռի արձակումը, որը թողարկվել է այսօր՝ միջուկային զենքի հունվարի 6-ի փորձարկումից հետո»,- ասվում է Սթոլթենբերգի հայտարարության տեքստում:
Նա նշել է, որ Փխենյանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կարգավորումները:
Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման տվյալները միջազգային հանրության բացասական արձագանքն են առաջացրել: Տեղեկության ստացումից հետո Հյուսիսային Կորեայի գործողությունները միանգամից քննադատել են Հարավային Կորեան, ԱՄՆ-ը, Չինաստանը և Ճապոնիան: