Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ինչպես են խեղդում Հայաստանը

Heritage Foundation կազմակերպությունը հրապարակել է երկրների տնտեսական ազատության ինդեքսը: 178 երկրների շարքում Հայաստանը 54-րդն է: Ընդ որում՝ Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է: Իհարկե նվազել է շատ փոքր, ընդամենը 0,1 միավորով, սակայն տվյալ պարագայում խնդիրը նվազման թվաբանությունը չէ, այլ միտումը:

Բանն այն է, որ եթե տնտեսական և քաղաքական բնույթի արտաքին ահռելի մարտահրավերներն ու սպառնալիքները ահագնանում են և պետությունից պահանջում շեշտակի բարեփոխումներ, ապա այդ դեպքում ոչ միայն 0,1 միավորով նվազումը, ապա անգամ տեղում մնալը հավասարազոր է էական անկման կամ կորստի՝ ժամանակի, հնարավորությունների կորստի: Իսկ Հայաստանի տնտեսությանը ազատությունը պետք է օդի պես: Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն, ըստ միջազգային ֆինանսական կառույցների փորձագիտական գնահատականների, ունի գերմոնոպոլացված տնտեսություն: Խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայումս ունի սեփական ռեսուրսների արագ և լայնածավալ գեներացիայի անհրաժեշտություն, իսկ առանց տնտեսական ազատության մեծ տեմպի և ծավալի, այդ խնդիրը լուծել հնարավոր չէ:

Մոնոպոլիաները, օլիգոպոլիաները փակել են Հայաստանի տնտեսական ներքին ռեսուրսները, կտրուկ նվազեցրել դրանց ՕԳԳ-ն: Մինչ այժմ, Ռուսաստանից ստացվող ֆինանսատնտեսական «մանանայի» հաշվին Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը կարողացել է թուլացնել, նվազեցնել այդ աղետալի վիճակի ծանրությունը: Սակայն Ռուսաստանից ստացվող «մանանան» այսօր նվազում է: Ընդ որում՝ նվազում է ահռելի թափով: Եվ ակնհայտ է, որ 2016 թվականն այդ իմաստով լինելու է մի տարի, որն արձանագրելու է ռուսական տնտեսության նոր և ավելի ուժգին անկում: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության արտաքին ճնշումը էլ ավելի է ուժգնանալու:

Այս իրավիճակում, ճգնաժամային իրավիճակում, որն ունի արտաքին պատճառներ, ներքին ռեսուրսները դառնում են գերկարևոր, դրանց գեներացիան, դրանց օգտագործման օպտիմալիզացիան, դրանց ՕԳԳ-ի կտրուկ բարձրացումը ազգային անվտանգության խնդիր է: Սրա փոխարեն, պարզվում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանը տնտեսության ազատության ցուցանիշով արձանագրել է անկում: Հայաստանն անգամ տեղում մնալու իրավունք և ժամանակ չունի, մինչդեռ պարզվում է, որ անկում է արձանագրում: Դա նշանակում է, որ շարունակում է աճել արտագաղթը, աճել աղքատությունը, սոցիալական լարվածությունը, աճել բնակչության անվստահությունը սեփական պետության, այդ պետությունում սեփական հեռանկարների, զավակների հեռանկարների հանդեպ:

Այսինքն՝ Հայաստանի անկման միտումները պահպանվում են, քանի որ այստեղ համալիր են ոչ միայն տնտեսական ազատության նվազման հետևանքները, այլ նաև ազատության հասնելու ճանապարհները, միջոցները, լուծումները: Այսինքն՝ տնտեսական ազատության հասնելու համար մեկ քայլ չէ, որ պետք է կատարվի, և վերջ: Դա քայլերի համալիր է, որը ներառում է մի շարք գործողություններ՝ սկսած օրենսդրությունից, մինչև կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ քայլերը և կոռուպցիայի հանդեպ հանրային անհանդուրժողության ձևավորումը: Այդ ամենի շնորհիվ Հայաստանում պետք է ձևավորվի ազատ դաշտը:

Օրինակ՝ հարևան Վրաստանում վերջին տարիներին կատարված համալիր քայլերը բերեցին նրան, որ Վրաստանն այսօր կրկնակի գերազանցում է ազատության Հայաստանի ցուցանիշը: Ընդ որում՝ դա այն դեպքում, որ Վրաստանի համար տնտեսական ազատության անհրաժեշտությունը, մեծ հաշվով, միգուցե կրկնակի ավելի նվազ էր, քան Հայաստանում: Որովհետև Վրաստանը տնտեսական շրջափակում չունի, Վրաստանը տարանցիկ ուղիներ ունի, Վրաստանը ծով ունի, Վրաստանը սառը պատերազմ չունի, երբ ստիպված է հետ չմնալ սպառազինվող հակառակորդից: Այսինքն՝ Վրաստանի վիճակը, այսպես ասած, «երաշխավորված» ռեսուրսների առումով շատ ավելի բարվոք է, բայց Վրաստանն այդ ամենով հանդերձ բազմապատիկ արագություն է ցուցաբերել:

Հայաստանը ճանապարհներ չունի, շրջափակված է, տարանցիկ տարածք չէ, ունի պատերազմ, որտեղ առնվազն ստիպված է անընդհատ զինվել, ունի լուրջ խնդիրներ էներգակիրների հետ կապված, ծով չունի և այլն: Այսինքն՝ Հայաստանը պարտավոր էր իր ներքին ռեսուրսների ՕԳԳ-ի բարձրացման համար տնտեսական ազատության հասնելու տեմպով գերազանցել Վրաստանին, գոնե Վրաստանին: Սակայն Վրաստանը Հայաստանի համար չեղավ օրինակ: Հակառակը՝ դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի աչքի փուշը, որն իր քարոզչական խողովակներով փորձեց հնարավոր բոլոր ձևերով նսեմացնել վրացական ձեռքբերումները, իհարկե այնպես, որ մյուս կողմից էլ չմատնի իրեն և իր՝ այսպես ասած տնտեսական գործունեության ճանապարհները չվնասի:

Ներկայումս էլ Հայաստանում տնտեսական ազատության համալիր միջոցառումների և քաղաքականության ձեռնամուխ լինելու, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար ներքին ռեսուրսների ՕԳԳ-ն բարձրացնելուն ուղղված այդ անհրաժեշտությունը սպասարկելու փոխարեն, կառավարությունը, իշխանական մեծամասնությունը արտաքին մարտահրավերները դարձրել է ինքնարդարացման միջոց, իսկ ներսում զբաղված է անազատ տնտեսությունը միմյանց միջև վերաբաժանելու գործընթացով, որ կոչվում է կոալիցիոն քննարկումներ: Դա նշանակում է, որ Հայաստանում շարունակվելու է տնտեսական ազատության ոտնահարումը, որովհետև Հայաստանում իշխող համակարգի բնույթը անխուսափելի է դարձնում որևէ քաղաքական պայմանավորվածություն առանց տնտեսական վերաբաշխման:

Իսկ վերաբաշխել Հայաստանի տնտեսությունը հնարավոր է միմիայն այդ տնտեսությունը ձեռքում, բռան մեջ ունենալու դեպքում, այլապես ինչպես բաշխել մի բան, որը քոնը չէ՝ հանրությանն է, ազատ է: Հետևաբար, քանի դեռ Հայաստանում շարունակվում է կոալիցիոն կոչվող գործընթացը, նշանակում է, որ շարունակվում է Հայաստանի տնտեսության ուզուրպացիան, այսինքն՝ Հայաստանի զարգացումը շարունակում է խեղդվել օրորոցում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում