Եվրահանձնաժողովի գնահատականներով, այսպես կոչված՝ Բալկանյան երթուղով ԵՄ ժամանած ներգաղթյալների մոտ 40%-ը ապաստան ստանալու հնարավորություն չունի: Այս մասին կիրակի օրը տեղեկացնում է Frankfurter Allgemiene Sonntagszeitung-ը՝ հղում անելով Բրյուսելում բարձրաստիճան աղբյուրին:
Ինչպես նշում է պարբերականը, վերջին ժամանակներս նվազել է Թուրքիայից Հունաստան տեղափոխված սիրիացիների քանակը, միևնույն ժամանակ ավելացել է իրաքցիների և աֆղանների թիվը:
2015թ. սեպտեմբերին Թուրքիայից Հունաստան ժամանած ներգաղթյալների 69%-ը եղել են սիրիացիներ, իսկ 2016թ. հունվարին նրանց թիվը կազմել է 39%: Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայով ԵՄ ժամանած իրաքցիների և աֆղանցիների թիվը աճել է, համապատասխանաբար, 8-25 և 18-24%-ով: