«Մարսել»-ի երկրպագուները շրջափակել են Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների ավտոբուսը՝ կարծելով, թե նրա մեջ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն են:
Ֆրանսիայի մայրաքաղաքային թիմի ավտոբուսը ժամանել է միջադեպից 5 րոպե անց, երբ անվտանգության աշխատակիցներն արդեն պատրաստ են եղել կանխելու հնարավոր զարգացումները: Այս մասին հայտնում է «RMC Sport»-ը:
Կեսգիշերին տեղի է ունենալու «Մարսել» – ՊՍԺ խաղը, իսկ թիմերի երկրպագուները հայտնի են իրենց անկարգություններով միմյանց միջև կայացած խաղերի ժամանակ:
ՊՍԺ-ն զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության 1-ին հորիզոնականը, իսկ «Մարսել»-ը միայն 9-րդն է: