«Բրյուսելյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որտեղ 140 ուղևոր է եղել, կիրակի օրը առավոտյան Բրյուսելի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի մեջ հայտնված թռչնի պատճառով՝ գրում է ria.ru-ն:
«Ինքնաթիռի թռիչքից մի քանի րոպե անց անձնակազմից տեղեկություն ստացվեց, որ շարժիչում նկատվում է տատանում: Վերադառնալու որոշում է կայացվել, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել»,- հաղորդել է Contact ռադիոկայանը:
Հետազոտման արդյունքում հայտնաբերվել է, որ թռիչքի պահին շարժիչի մեջ թռչուն է ընկել, ինչն էլ տատանումների պատճառ է դարձել:
Բրյուսել-Մարաքեշ չվերթի ուղևորները տեղ կհասնեն այլ ինքնաթիռով: