Իսպանացի քանդակագործ Խոսե Մանուել Կաստրո Լոպեսը չի վախենում համարձակ փորձերից և ստեղծում է զարմանալի ստեղծագործություններ, որոնք արմատապես փոխում են սովորական երևույթների մասին պատկերացումները: Նրա ձեռքերում որձաքարից և գրանիտից արված քանդակները զարմանալի պատրանք են ստեղծում, թե ստեղծված են կավից:
Ինքը՝ վարպետը, հավաստիացնում է, որ իրեն ավելի շատ դրուիդ է զգում, քան քանդակագործ, երբ աշխատում է քարի հետ ընդհանուր լեզու գտնել և շունչ հաղորդել դրան: Խոսեն նախապես չի ծրագրում իր աշխատանքները, գաղափարը նրան ներշնչում է քարն ինքը: AdMe.ru-ն ներկայացնում է նրա գործերը: