Հարավային Կորեայի իշխանությունները ամերիկացի գործընկերների հետ կքննարկեն հակահրթիռային պաշտպանության առաջատար համակարգի տեղադրման հարցը, որը կպաշտպանի երկիրը Հյուսիսային Կորեայի ռազմական ակտիվության աճից՝ գրում է gazeta.ru-ն:
«ԱՄՆ-ը և Կորեայի Հանրապետությունը որոշում են ընդունել բանակցություններ սկսել Կորեայի տարածքում ամերիկյան ուժերի կողմից հակահրթիռային THAAD համակարգի տեղադրման հեռանկարի մասին՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի»,- հայտարարել է պաշտպանության փոխնախարարը:
THAAD համակարգը ունակ է օպերատիվ կերպով խոցել փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռները:
2015թ. նոյեմբերին ամերիկացիները հաջողությամբ փորձարկեցին THAAD-ի՝ բալիստիկ և թևավոր հրթիռները ճանաչելու և ոչնչացնելու հնարավորությունը: