Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարի հայրը որդու ծննդյան արարողությունից հետո, որը նրանք նշում էին գիշերային ակումբում, վիճաբանել է իսպանական AS-ի թղթակցի հետ:
Իսպանական լրատվամիջոցի թղթակիցը գիշերային ակումբի մուտքի մոտ սպասել է Նեյմարի դուրս գալուն, այդ ընթացքում հայտնվել է ֆուտբոլիստի հայրն ու տեսախցիկը հրելով՝ խանգարել նկարահանմանը:
«Ի՞նչ, Նեյմարն իրավունք չունի՞ մի փոքր զվարճանալու: Դուք չեք ցանկանում շնորհավորել իմ որդու տարեդարձը. եթե ցանկանայիք, ապա այստեղ չէիք լինի, և Նեյմարը շատ ավելի երջանիկ կլիներ»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստի հայրը:
Տեսանյութը՝ իսպանական AS-ի: