Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը 5 անգամ մեծացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Կամելին՝ հաղորդում է Mehr գործակալությունը:
«Նույնիսկ (Իրանի և Հայաստանի միջև) համատեղ համաձայնագրի հիման վրա գոյություն ունի օրական մինչև 5 մլն խորանարդ մետր գազամատակարարում ավելացնելու հնարավորություն»,- ասել է Կամելին:
Տվյալ պահին Իրանը Հայաստան է արտահանում օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ: