Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնա»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի մասին:
«Ամեն ինչ ճաշակի հարց է. կան մարդիկ, որոնց դուր է գալիս նրա խաղաոճը, մարդիկ էլ կան, որոնց դուր չի գալիս այն:
Ամեն դեպքում մի բան հստակ է. Նեյմարի հետ խաղադաշտում ներկայացումն ապահովված է»,- Զիդանի խոսքն է փոխանցում իսպանական AS-ը: