Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լինել Հայաստանի դարպասապահ

Ինչպես հասնել մի իրավիճակի, երբ կլինի բոլորին միավորող առարկայական նպատակ, երբ ամեն մեկը, ամեն խումբ ու նախաձեռնություն, ամեն անհատ յուրովի կանի ինչ-որ քայլ, որը ինքնաբերաբար կնպաստի ընդհանուր նպատակին հասնելու հավաքական գործընթացին: Առայժմ Հայաստանի հասարակական օրգանիզմում տեղի է ունենում հակառակ պրոցեսների մի շղթա, երբ ամեն անհատի, նախաձեռնության, խմբի և կուսակցության գործողությունները հանրությանը շեղում են, փոշիացնում են հանրության պոտենցիալը և շեղում ընդհանուր նպատակից, ընդհանուր գործընթաց ձևավորելու և այդ գործընթացը ողնաշարավորելու հնարավորություններից:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը որոշել են պայքարել մինչև մարտի 1-ը Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին և մյուս  քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Մի քանի օր է համացանցում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն նախաձեռնության, որն ի զարմանս շատերի, լայն թափ և ընդգրկում չի ստանում։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ առկա գործընթացը չի դիտարկվում որպես լայն պայքարի մոդելային նախատիպ: Եվ այս իմաստով մենք գործ ունենք հայաստանյան հասարակության ամենամեծ բացերի հետ: Այդ քննարկումն ու դիտարկումը չեղավ Մաշտոցի պուրակի հաջողված պայքարի պարագայում, չեղավ «100 դրամ»-ի շարժման պարագայում: Այդ իրադարձությունները հպանցիկ եղան ու անցան, իսկ հանրությունը որևէ փորձ չարեց դրանց վերամոդելավորման: Այսինքն, այստեղ առկա է «ուղեղային կենտրոնների» բացակայության խնդիրը, որտեղ հավաքված մարդիկ կկարողանան իրականացնել հաջողված, և ինչու չէ՝ նաև անհաջող, անարդյունավետ օրինակների հանգամանալից զննությունը և հարկ եղած դեպքում մոդելավորումն ու վերամոդելավորումը:

Հասարակության համար այդ «ուղեղային կենտրոնները» դարձել են անհրաժեշտություն: Առանց դրանց, քաղաքացիական հասարակության հասունացման գործընթացն էապես դանդաղելու է: Այդ հանրույթը կայացել է, սակայն արդեն այսօր նկատելի է հասունացման լուրջ խնդիր: Այդ խնդիրը չլուծելու պարագայում այդ համակարգին էլ սպասում է կուսակցական համակարգի ճակատագիրը, այսինքն՝ լճացում և տեղապտույտ, ժամանակի ընթացքում համարժեքության ու հնարամտության կորուստ: Դա կլինի ամենավտանգավորը Հայաստանի համար, մոտավորապես հավասարազոր, ասենք, ֆուտբոլային մի վիճակի, երբ սխալվում է դարպասապահը: Հայաստանում, այսպես ասած, պայմանական հարձակվողները, կիսապաշտպաններն ու պաշտպանները արդեն սխալվել են՝ ստեղծելով Հայաստանի դարպասին գրեթե անխուսափելի գոլի սպառնալիք: Քաղաքացիական հանրույթը վերջին խաղացողն է՝ դարպասապահը, որի սխալից հետո այլևս Հայաստանի դարպասի գրավումը անդառնալի կլինի:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում