Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ապաքինվել է վնասվածքից ու մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Այս մասին հաղորդում է պորտուգալական «A Bola»-ն:
Ղազարյանը ծնկի վնասվածք էր ստացել դեկտեմբերի 5-ին՝ Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի խաղացողն արդեն մարզվում է խաղադաշտում:
Նրանից շուրջ երկու ամիս պահանջվեց ապաքինման համար: