Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Պոլսահայ համայնքը պառակտված է. Պատրիարքի ընտրությունները՝ օդից կախված

«Առաջին լրատվական» զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

– Պարոն Էստուկյան, Պոլսո պատրիարքի և համայնքի հաստատությունների վարչությունների ընտրությունները մնում է պոլսահայ համայնքի անլուծելի խնդիրները: Խնդրով համայնքը դիմեց տեղի իշխանություններին, բայց սայլը տեղից չի շարժվում:

– Պետք է նշել, որ կառավարությունը պատրիարքի ընտրությունների ժամանակ արտոնություն է տվել, երբ պետք է եղել: Այսինքն՝ երբ պատրիարքը վախճանվել է, իշխանություններին դիմում ենք ներկայացնում, որ պետք է պատրիարք ընտրենք: Վերջին 3-4 պատրիարքի ընտրություններին ընդհանրապես թերություններ կան: Հանրապետության առաջին տասնամյակներում դժվարություններ կային այս առումով, բայց հետո  Գարեգին Խաչատուրյան Տրապիզոնցու, Շնորհք Գալուստյան Յուզկատցու, Գարեգին Բ Գազանճյանի և ի վերջո՝ Մեսրոպ Բ Մութաֆյանի ընտրությունների ժամանակ գործընթացը բավականին հեշտացավ, և իշխանությունները որևէ դժվարություն չառաջացրին:

Ըստ 1863 թվականի սահմանադրության՝ մենք ժողովրդի ձայնով պատրիարք ենք ընտրում: Այս անգամ, սակայն, բացառություն պիտի լինի, քանի որ Մեսրոպ պատրիարքը կենդանի է, բայց ի վիճակի չէ իր պաշտոնը կատարելու: Այս պատճառով համայնքի մեջ պառակտում առաջացավ: Քանի որ պատրիարքը ի վիճակի չէ ի պաշտոնե ծառայելու, միանգամից նոր պատրիարքի ընտրության համար դիմեցինք: Համայնքի մի մասը կարծում է, որ քանի դեռ նա կենդանի է, իրավունք չունենք ընտրություն կազմակերպելու: Այս տարակարծությունների արդյունքում մեկից ավելի դիմում եղավ իշխանություններին: Մեկը ասաց՝ արտոնություններ տվեք պատրիարքի ընտրության համար, մյուսը ասաց՝ աթոռանիստ պատրիարք ընտրելու համար արտոնություն տվեք: Կառավարությունը արձագանքեց, որ քանի դեռ այս պատրիարքը կենդանի է, նրան փոխանորդ ընտրեք, մենք նրան կճանաչենք որպես պատրիարք, և ինչ իրավունքներ ունի պատրիարքը, մենք փոխանորդի պարագայում էլ նույն իրավունքները կճանաչենք, և երբ պատրիարքը անմահանա, նոր ընտրություններ կազմակերպեք:

Այսինքն՝ հիմա ունենք փոխանորդ պատրիարքին՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, բայց մեր խնդիրների դիմաց իր հեղինակությունը ուղղակի անբավարար է: Եվ պառակտում է մտցվել համայնքի մեջ. կան մարդիկ, ովքեր ասում են փոխանորդ պատրիարք է, թող այդպես էլ մնա, բայց իր հեղինակությունը շարունակում է անբավարար մնալ:

Հաջորդ խնդիրն այն է, որ մենք համայնքի հաստատությունների վարչությունների ընտրությունները անելու ի վիճակի չենք: Ոչ միայն մենք, այլ մեզ հետ միասին հույն, հրեա համայնքները: Մենք կորցրել ենք համայնքների հաստատությունների վարչության պետերին ընտրելու իրավունքը: Նոր կանոնագիրք է պատրաստվում, որին սպասում ենք: Եկող շաբաթ այս խնդրի հետ կապված պետք է տեղի ունենան համյանքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որտեղ  պետք է քննարկվեն նոր կանոնագրքի հետ կապված հարցեր:

– Վիճակը փակուղայի՞ն է: Շատերը նշում են, որ նա թուրքական իշխանությունների հետ է համագործակցում, կիսում նրանց տեսակետը, և համայնքում այս առումով պառակտում է մտել:

– Անշուշտ, կա այս խնդիրը, բայց ոմանք էլ պնդում են, որ  անհրաժեշտ է, որ պատրիարքը շփումների մեջ լինի իշխանությունների հետ և համերաշխ լինի: Նրա նախորդներն էլ այդպիսի դիրքորոշում ունեին: Բայց այստեղ խնդիրն այն է, որ Արամ Աթեշյանը, դժբախտաբար, բավականին հետադիմական կերպար է, և կան խնդիրներ, որոնց համար մի քիչ ազգային գիտակցություն, ազգային ոգի է պետք: Օրինակ՝ կրոնափոխ հայերի շահերը պաշտպանելու համար նա բավական դժկամ է, մինչդեռ որոշ ոգևորություն և խանդավառություն է պետք, ինչից նա խուսափում է: Ընդհակառակը՝ այդ մարդկանց մերժող, և եկեղեցուց հեռու պահելու քաղաքականություն է որդեգրել: Դրա համար կարևոր է ունենալ ազգի կողմից ընտրված պատրիարք:

– Ռուս-թուրքական լարվածությունը  գնալով մեծանում է: Թուրքիայի ներքաղաղաքական վիճակը որքանո՞վ է ազդում հայ համայնքի վրա:

– Լարվածությունը մտահոգիչ է, մենք վախի մեջ ենք, որ մի կողմից երկիրը պատերազմի մեջ է Սիրիայի ճակատում, ներքին պատերազմական վիճակ կա:  Մեզ հանապազօրյա հարցերն են մտահոգում, անգործությունը մեծացել է, զբոսաշրջությունը կրճատվեց, հայերի համար էլ խնդիրներ առաջացան հենց այդ առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում