Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն խթան պետք է հանդիսանա ՏՏ ոլորտի զարգացումը: Սա մի շարք տնտեսագետների և ոլորտի մասնագետների համոզմունքն է և ժամանակի հրամայականը:
ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները վստահ են՝ ոլորտի զարգացման գործում կարևոր է մասնավոր ընկերությունների կայացումը, իսկ դա անհնար կլինի առանց նպաստավոր պայմանների ստեղծման, ինչն իր հերթին պայմանավորված է պետական աջակցությամբ, հատկապես կրթության ոլորտում:
ՏՏ ոլորտը զարգացած կարելի է համարել այն ժամանակ, երբ որոշ կայացած արտադրանքներ աննկատ մնան. դա կվկայի, որ ոլորտում որակյալ արտադրանք շատ կա: