Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Բոլոնիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ֆիորենտինա»-ին:
Ֆլորենսիան ներկայացնող թիմին հաջողվեց գոլ խփել միայն հանդիպման 59-րդ րոպեին, երբ արդեն խաղադաշտից հեռացվել էր կիսապաշտպան Մատիաս Ֆերնանդեսը: 4 րոպե անց տանտերերի հարձակվող Էմանուել Ջակերինին կարողացավ հավասարեցնել հաշիվը, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Այսպիսով՝ անցկացրած 24 խաղից հետո «Ֆիորենտինա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ շրջանցելու լավ հնարավորություն ընձեռելով «Ինտեր»-ին:
Իտալիայի Ա Սերիա. 24-րդ տուր. «Բոլոնիա» – «Ֆիորենտինա»՝ 1:1
Գոլերը՝ 59´ Ֆեդերիկո Բերնարդեսկի(0:1), 63´ Էմանուել Ջակերինի(1:1)
Կարմիր քարտ՝ 57´ Մատիաս Ֆերնանդես(«Ֆիորենտինա»):