Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մկների վրա փորձարկում են հզոր դեղ, որը կպայքարի գրիպի բոլոր շտամների դեմ, հայտնում է Rosbalt-ը: Հետազոտողների տվյալներով՝ բժիշկները հիվանդության կանխարգելման լրացուցիչ հնարավորություն կստանան:
Փորձի ընթացքում գիտնականները վարակված կրծողներին տվել են նոր պատրաստուկը: Արդյունքում՝ նրանք բուժվել են նույնիսկ քաշ չկորցնելով: Նոր դեղամիջոցը ստացել է HB36.6 անվանումը:
Մասնագետները հույս ունեն, որ պատրաստուկը վատ չի ազդի մարդկանց պարագայում և հնարավորություն կտա պայքարել գրիպի համաճարակների դեմ, պաշտպանելով երեխաներին, ծերերին և նրանց, ում իմունիտետը թույլ է: