Թուրքիայի սահմանը հատել փորձող սիրիացի փախստականների թիվն ուրբաթ օրվանից կրկնապատկվել է` կապված Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների նոր բռնկման հետ: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով թուրք պաշտոնատար անձանց:
Ինչպես նշում է Քիլիս քաղաքի ղեկավարը` սահմանին 35 հազար փախստական է կուտակվել, այնինչ ուրբաթ օրը դրանց թիվը չէր գերազանցում 20 հազարը:
Սահմանապահ ծառայությունները նրանց թույլ չեն տալիս Թուրքիա մտնել, սակայն նրանց ուտելիք և ծածկոց է բաժանում: