Twitter սոցկայքը ծրագրում է հաջորդ շաբաթ նոր ալգորիթմ սահմանել թվիթների արտացոլման համար, հաղորդում է BuzzFeed-ը:
Ներկա պահին թվիթներն արտացոլվում են ժամանակագրական կարգով, սակայն նոր ալգորիթմը կորոշի, թե ինչ է ցանկանում տեսնել օգտատերը և գրառումները կցուցադրի ըստ տվյալ սկզբունքի: Նշվում է, որ դա հիշեցնում է Facebook-ի աշխատանքի սկզբունքները: