Բրիտանացի գիտնականները պարզել են, որ դաջվածքների համար օգտագործվող թանաքները հանդիսանում են քաղցկեղածին: Ուսումնասիրվել է ավելի քան 20 տեսակի թանաք, որոնք օգտագործվում են եվրոպական դաջվածքի սրահներում, հայտնում է allwomen.net.ua-ն:
Հաղորդվում է, որ թանաքի 13 տեսակներում մասնագետները հայտնաբերել են քաղցկեղածին նյութեր: Ավելին` գիտնականները պարզել են, որ հետազոտվող հեղուկ բյուրեղներում պարունակվող թույները կարող են հավաքվել մարդկային օրգանիզմում և դառնալ ուռուցքային հիվանդությունների պատճառ:
Դաջվածք անելու ընթացքում թանաքը մասամբ թափանցում է արյան մեջ, ապա նստում լյարդի և փայծաղի մեջ` դժվարացնելուվ օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալը: Հետազոտության հեղինակներն առաջարկում են վերահսկողություն սահմանել դաջվածքի սրահներում օգտագործվող նյութերի վրա: