Google ընկերությունը նախկին աշխատակից Սենմեյ Վեդին 12 հազար դոլար է վճարել «google.com» դոմենային անվան վերադարձի համար, հայտնում է RNS-ն:
2015 թվականի սեպտեմբերին Վեդը հայտնաբերել է, որ «google.com» դոմենն ազատ է, և այն ձեռք է բերել 12 հազար դոլարով, սակայն միայն 1 րոպե է եղել դրա տերը` ընկերությունն անմիջապես չեղարկել է գործարքը և անունը վերցրել է իրեն:
Սկզբում Google-ը Վեդին առաջարկել է 6 հազար դոլար, սակայն իմանալով, որ նա մտադիր է գումարը փոխանցել հնդկական Art of Living հիմնադրամին, գումարը կրկնապատկել է: