Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն և փրկի իր անցյալը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

 – Պարոն Գրիգորյան, Ձեզ համար անակնկա՞լ էր իշխանությունների հետ համագործակցելու ՀՅԴ-ի որոշումը: Ինչպե՞ս եք գնահատում։

– Ես կարծում եմ, որ ոչ մեկի համար դա չէր կարող անակնկալ լինել, քանի որ արդեն բազմիցս ՀՅԴ-ն ապացուցել է, որ իր այդքան գովերգած սկզբունքները, որոնք ավելի քան 100 տարվա պատմություն ունեն, իր համար զրո են։ Այսինքն՝ այսօրվա ՀՅԴ-ի առաջին հատկանիշը ոչ միայն անսկզբունքային լինելն է, այլ նաև հանուն սեփական շահի և մի քանի աթոռի ամեն ինչը վաճառելը։ Սա անակնկալ չէր նաև ՀՅԴ անդամների համար, քանի որ նրանք իրենց, այսպես կոչված, ընկերներին նայում են նույն ակնոցներով, ինչպես ողջ հայությունը։ Այսինքն՝ այդ ընկերները ոչ մի կապ չունեն ՀՅԴ գաղափարախոսության հետ։ Այն ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանը ողջ էր, ես առաջարկել եմ իրենց անվանումից հանել «հեղափոխական» բառը, քանի որ իրենք հիմա ոչ մի կապ չունեն հեղափոխության գաղափարի հետ։ Հիմա, բնականաբար, կենաց մահու կռիվ է գնալու բաժանվելիք աթոռների համար։

– Հետաքրքիր իրավիճակ է ստեղծված Հայաստանում։ Քաղաքական նոր ուժեր են հայտ ներկայացնում։ Վարդան Օսկանյանը օրերս չհերքեց, որ նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրություն ունի, նման մտադրություն ունի նաև Արա Աբրահամյանը։ Ձեր կարծիքով՝ Օսկանյանը կարո՞ղ է մինչև 2017 թվականը նոր ուժ ստեղծել և թափ հավաքել՝ առանց Ռոբերտ Քոչարյանի աջակցության։

Ես Եվրոպայի փորձով կարող եմ ասել, որ մեծ հաջողության հասնում են անակնկալ և սրընթաց դաշտ մտած քաղաքական ուժերը։ Վարդան Օսկանյանի հետ տարիներ ի վեր չեմ հանդիպել, նույնիսկ ինձ համար անակնկալ էր նման մտադրության մասին տեղեկանալը։ Իմ կարծիքով, եթե Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանին միանալուց առաջ նման խումբ ստեղծեր, մեծ հաջողության հասած կլիներ։ Կարծում եմ, որ ճակատագրական սխալ էր Վարդան Օսկանյանի կողմից Գագիկ Ծառուկյանին միանալը, բայց այդ սխալը ոչ միայն ինքն արեց, այլ նաև շատ-շատերը, այդ թվում՝ ես կարող եմ նաև մեզ՝ եվրոպահայերիս, նույնպես մեղադրել, որ լավատեսորեն նայեցինք հայրենիքի առաջընթացին, չնայած ուրիշ ինչ կարող էինք անել, ոչ մի այլ ուժ Հայաստանում չկար: Չէ՞ որ Գագիկ Ծառուկյանը մեկ քայլ էր հեռու հաղթանակից: Այնպես որ, բոլորս էլ այդ «գայթակղությանը» չդիմացանք, որովհետև սա մեր երկրի ապագայի վերջին հնարավորությունն էր: Վարդան Օսկանյանը ժամանակին արեց այդ սխալը, որն անհնար է սխալ համարել, որովհետև այն ժամանակ, եթե որևէ մեկը այնքան խելոք էր, որ նրան կարող էր ասել, որ դա սխալ է և ապացուցեր, երևի պետք է Աստծո գործակալը լիներ:

Հիմա արդյոք ի՞նչ շանսեր ունի Վարդան Օսկանյանը. ես նրան համարում եմ հիանալի կրթություն ստացած, մեծ հայրենասեր և շատ կարող ուժ, սակայն կկարողանա՞ արդյոք հասնել այն բարձունքին, որ հասնի իշխանափոխության, արդեն երևի Աստծուն պետք է դիմել այս հարցով, որովհետև դժվար է այս հարցի վերաբերյալ այս պահին որևէ կանխագուշակում անել: Արդյոք Վարդանի մեջքին ի՞նչ ուժեր են կանգնած, արդյո՞ք նա Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունի, թե չունի, ես այդ մասին տեղեկություններ չունեմ, բայց իմ կարծիքով՝ Վարդան Օսկանյանը երևի թե ինքնուրույն է գործում: Այն, որ Վարդանը ինքնուրույն գործիչ է և կարող է բացարձակ ինքնուրույն խաղը տանել, սրանում ես համոզված եմ:

– Ձեր ասած «խաղը տանելու» համար ֆինանսներ են պետք, որը կարծեք թե նա այնքան էլ չունի, և աջակցության կարիք կլինի:

– Ասում են՝ ուրիշի ընտանիքը մութ անտառ է: Այդ առածը կարելի է նաև քաղաքականության մեջ օգտագործել, այնպես որ՝ թողնենք, որ անակնկալի բերի Վարդան Օսկանյանը: Մենք գիտենք, որ Վարդանը բավականին մեծահարուստ ընտանիքից է, որը միշտ ԱՄՆ-ում հիանալի տնտեսական գործունեությամբ է զբաղվել:

Պարոն Գրիգորյան, իսկ հանրության մոտ վստահության առումով, արդյո՞ք նա կկարողանա հանրային մոբիլիզացիա ապահովել թե՛ Ռ. Քոչարյանի հետ, թե՛ առանց նրա, քանի որ հանրությունը որևէ մեկի նկատմամբ առանձնապես վստահություն չունի:

– Շատ պարզ պատասխան կարող եմ տալ: Երբ որ Գագիկ Ծառուկյանը սկսել էր ինքնագովազդը և շատ, մեղմ ասած, ժողովրդական մակարդակի վրա, իսկ հետո քաղաքական պոպուլիզմով վարում էր ինքնագովազդ, շատերի մոտ ծիծաղ էր առաջացնում, այդ թվում՝ նաև ինձ մոտ, բայց նա ժողովրդի մոտ հասավ մի այնպիսի հեղինակության, որ բոլորին ապացուցեց, որ իր ընտրած ճանապարհը ճիշտ է: Գագիկ Ծառուկյանին իր ինտելեկտով, ինձ թվում է ոչ ոք չի կարող համեմատել Վարդան Օսկանյանի հետ, բացարձակ այլ մակարդակի անձնավորություններ են: Ինչո՞ւ եք կասկածում, որ Վարդանը չի կարող այնպիսի հեղինակություն ստեղծել, որ ամբողջ ազգաբնակչությունը ինչպես Գագիկ Ծառուկյանին էր հավատում, այնպես Վարդան Օսկանյանին հավատա: Կան քաղաքական տեխնոլոգիաներ, որոնց մենք այստեղ՝ Եվրոպայում, հիանալի ծանոթ ենք և գիտենք, որ այդ տեխնոլոգիաների շնորհիվ նույնիսկ անուն չունեցող մարդը կարող է դառնալ երկրի նախագահ: Այնպես որ, Վարդան Օսկանյանի նման անուն և 10 տարվա ղեկավարի մեծ փորձ ունեցող անձի համար ես բոլորովին չեմ զարմանա և չեմ էլ կասկածում, որ եթե նա գնաց այդ նախաձեռնությանը, հաջողություններ կունենա, անկասկած:

Իսկ այս քաղաքական դատարկության մեջ, ի՞նչ եք կարծում, 2-րդ նախագահը կփորձի՞ ինչ-որ բաներ անել: Նկատի ունեմ քաղաքականություն վերադառնալը, թե՞ դարձյալ անպտուղ պայքարներ են դրանք, և դրա համար էլ չի մտնում այս պայքարի մեջ, որտեղ հաղթանակի հույս գրեթե չկա:

– Երբ  ես որոշ չափով շփվում էի այդ սխեմայի հետ, իմ տպավորությունը ձեզ հայտնել եմ: Ցավոք, երկրորդ նախագահն ավելի շատ զբաղված է իր անձնական հետաքրքրություններով, իր հետաքրքրությունների շրջանակներում է ապրում, քան պատրաստ է քաղաքականություն վերադառնալուն: Ժամանակին ասել եմ՝ պետք է ինչ-որ մեկը գնա ինքնազոհության: Եվ երբ որ ասում էին՝ ժողովուրդը սարսափով սպասում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ, ինձ մոտ դա ծիծաղ էր առաջացնում: Ոչ թե պետք է սարսափով սպասեր, այլ պետք է երազեր, որ վերադառնա, որովհետև այսօրվա իշխանություններից ազատվելու այլ ճանապարհ չկար: Մի ժամանակ ես կարծիք էի հայտնում, որ Ռ. Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն և պետք է իր անցյալը փրկի, ավելի դրական ներկայով և ապագայով մնա պատմության մեջ: Նրա անցյալի մեջ կային և՛ լավ կետեր, և՛ վատ կետեր, բայց վատ կետերից նա կարող էր ազատվել: Հանրությունը բացարձակապես քաղաքական գրագիտություն չունենալու պատճառով էմոցիաների մեջ ընկնելով՝ բնական է, որ պայքարում էր, որ Ռ. Քոչարյանը չվերադառնա քաղաքականություն: Բայց այդ դեպքում, ինչ որ ունենք այսօր, քանի՞ անգամ ավելի սարսափելի է, քան ցանկացած փոփոխություն:

Կրկնում եմ և ընդգծում եմ՝ ցանկացած փոփոխություն կլինի շատ ավելի լավը կամ չի կարող ավելի վատ լինել, քան այսօրվա իշխանություններն են, որոնք կոռումպացված են, տգետ ու բռի են, ժողովրդի նկատմամբ օրգանական ատելություն ունեն և ամեն ինչ անում են ոչ թե ժողովրդի շահի դեմ, այլ հանուն իրենց շահի, որը դուրս է գալիս ժողովրդի շահի դեմ: Բնական է, եթե իրենց հետ նստեք-խոսեք, իրենք լավ բաներ էլ ունեն, բայց իրենք կարծես թե միայն ուզում են, որ իրենց համար լավ լինի, ու չեն հասկանում, որ դա արհավիրք է և նշանակում է լինել 10 միլիոն հայ ժողովրդի դեմ:

Հիմա այս իրավիճակը եթե որևէ մեկին ձեռք է տալիս, ապա խնդրեմ: Այդ ուժերը, որոնք ցանկացած փոփոխության ժամանակ միայն իրենց շահերն են հետապնդում և սկսում են դիմացինի դեմ խոսել, այդ ուժերին պետք է հարցնել. «Որ դուք էլ ոչ մի բան չեք կարողանում անել, այդ դեպքում ո՞վ է շահում»: Շահում են այսօրվա իշխանությունները, որոնք վատթարագույնն են: ՀՀՇ-ական իշխանությունները, որ այս ավազակապետության հիմքը դրեցին, ես երբեք չէի մտածել, որ կարող է լինել ուժ, որ նրանց կգերազանցի բացասական իմաստով: Այսօրվա իշխանություներն արդեն փորձում են հավասարվել Լևոնի ժամանակներին և մի քայլ առաջ անցնել: Անհրաժեշտ է փոփոխություն, բայց անիմաստ է այսօր երկրորդ նախագահի վերադարձի մասին խոսել, քանի որ նա հայտ չի ներկայացնում:

– Պարոն Գրիգորյան, բայց քաղաքական դաշտում կան խմբեր, ուժեր, որոնք Ազատության հրապարակում են, փորձում են պայքարել: Ըստ Ձեզ՝ նրանք ինչո՞ւ չեն կարողանում հաջողել:

– Այո՛, կան ուժեր, որոնց համար ցանկացած այլ ուժ դա ապագա չէ: Եվ դիմում եմ նրանց. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, դուք կարողանո՞ւմ եք որևէ փոփոխություն ստեղծել հանրային կյանքում, կարողանո՞ւմ եք վստահություն ձեռք բերել հանրության կողմից կամ հայտ ներկայացնել, որ իշխանափոխություն եք անելու, տա Աստված: Եթե չեք ցանկանում մյուս ուժերի հետ միավորվել, դուք կարո՞ղ եք դա անել: Հնարավո՞ր է այս ճանապարհով փոփոխության հասնել»: Ո՛չ: Միայն և միայն բոլոր ուժերի միավորմամբ է հնարավոր՝ անկախ նրանից, թե միմյանց նկատմամբ ինչ համակրանք ունեն, բայց գաղափարները պետք է համընկնեն: Իսկ գաղափարախոսությունը միակն է. մեկ օր առաջ ազատվել Հայաստանը  լրիվ ոչնչացումի տանող այս իշխանությունից: Մեկ օր առաջ ազատվել, թե չէ Հայաստանը չի կարող այլևս վերականգնվել, Հայաստանի արդյունաբերությունը, տնտեսությունը ոչնչացված են: Հիմա մնում է երկրում մի քանի փոքր բան, ասենք՝ մի փոքր գիտություն, մշակույթ, եթե դրանք էլ ոչնչացնեն, էլ ի՞նչ կմնա տեղը. մի տարածք, որի վրա երկար ժամանակ այլևս անհնարին կլինի պետություն կառուցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում